211652_close_icon
views-count1564 դիտում article-date 12:39 05-05-2016

Ահազանգերի հետքով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 2-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Դավիթաշենի գերեզմաններում գտնվող ցայտաղբյուրի մոտ զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլային տոպրակ, որի մեջ եղել է տարբեր տրամաչափի 98 փամփուշտ, 4 դատարկ փամփշտատուփ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն: *** Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 2-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Չարբախի հրշեջ ջոկատի հարևանությամբ, գնացքի գծերի մոտ զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, և լուսարձակող պայթուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն: *** Մայիսի 2-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ գտնվող այգում` շատրվանների մոտ, զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլային երկու տոպրակ, որոնցից մեկի մեջ եղել է առանց գործարանային համարի մեկփողանի, կարճեցված փողով, «Իժ-18» տիպի որսորդական, ողորկափող հրացան, մյուսի մեջ` նռնակ, նռնակի պայթուցիչ, 5,45 մմ տրամաչափի 243 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն: *** Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 2-ին, ժամը 11.38-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ զենք-զինամթերք ունի, թողնում է Արամի փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ գտնվող աղբամանների մոտ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից թղթե պարկի մեջ հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ և տարբեր տրամաչափի 38 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնականի բաժին: *** Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարևանությամբ` աղբամանների մոտ, զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը Իսրայելյան փողոցի թիվ 21 շենքի հետնամասում գտնվող աղբամանների մոտ հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր տարբեր տեսակի և տրամաչափի 94 փամփուշտ, հրացանի 3 փամփշտատուփ, որոնցից մեկը լիցքավորված 30 փամփուշտով, զինվորական 1 հակագազ և հակատանկային ականի 9 պայթուցիչ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: *** Մայիսի 3-ին, ժամը 13.35-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային վարչության «911» ծառայությունից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բուլվարային թաղամասում գտնվող նախկին զորամասի հարակից տարածքում ականներ կան: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է հակատանկային ականի նմանվող 3 առարկա և հայտարարել, որ հատնաբերված ականներն ուսումնական են: Նշանակվել է պայթունատեխնիկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր