211652_close_icon
views-count9049 դիտում article-date 10:23 05-05-2016

Հերմինե Նաղդալյանի ամուսնու պարզաբանումն իր՝ աշխատանքի վայրում չլինելու վերաբերյալ. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ»–ն երեկվա համարում գրել էր, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսին Դավիթ Բեգլարյանն իրեն դասել է արտոնյալների շարքին և չի հաճախում աշխատանքի։ Այս հրապարակումից հետո երեկ պարոն Բեգլարյանը զանգահարել էր խմբագրություն և տեղեկացրել, որ ինքը մարտի 28-ից ապրիլի 29-ր գտնվել է արձակուրդում։ Բացի այդ, պարոն Բեգլարյանը նաև տեղեկացրեց, որ ուրիշ օրերին էլ ինքն աշխատասենյակում միշտ չի լինում, քանի որ իր վրա է դրված կառավարության աշխատակազմում շինարարական և վերանորոգման աշխատանքների նախագծման, դրանց նկատմամբ հսկողության իրականացման, կառավարության աշխատակազմի կողմից գբաղեցված տարածքների կահավորման և տեխնիկական միջոցներով ապահովման աշխատանքները։ Եվ ինչպես ասաց պարոն Բեգլարյանը, ինքը անձամբ վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է այդ աշխատանքները, լինում է կառավարության մասնաշենքերում, այնպես որ, չի կարող ողջ օրը աշխատասենյակում նստած մնալ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր