4901 դիտում
09:47 04-05-2016
Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Կառավարության աշխատակազմի զործերի կառավարիչը, չի ներկայանում աշխատանքի. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Ղավիթ Բեգլարյանը զրեթե չի ներկայանում աշխատանքի։ Իսկ պատճառը, պարզվում է, մեկն է՝ Դավիթ Բեգլարյանը, որ այդ պաշտոնին նշանակվել է իր կնոջ՝ ԱԺ՝ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի շնորհիվ, իրեն դասել է արտոնյալների շարքին ու պարզապես չի հաճախում աշխատանքի (փոխարենը նա զբաղված է կնոջ բիզնեսը ծաղկեցնելով՝ խոսքը ճանապարհաշինության ոլորտում պետական մրցույթները «հաղթող» «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության մասին է)։ Վերջին մի քանի օրերին մեր թղթակիցը մի քանի անգամ զանգահարել է Դ. Բեգլարյանի աշխատասենյակի հեռախոսահամարով, բայց հեռախոսին որևէ մեկն այդպես էլ չի պատասխանել:
Նկատենք, որ Հերմինե Նաղդալյանի ամուսինը բավական յուղոտ պաշտոն է զբաղեցնում՝ գործերի կառավարիչն է կազմակերպում պետական գնումները, նյութատեխնիկական սպասարկումը։ Այսինքն՝ ատկատների և փող աշխատելու համար լավ տեղ է սա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9307 դիտում
10:23 05-05-2016
Հերմինե Նաղդալյանի ամուսնու պարզաբանումն իր՝ աշխատանքի վայրում չլինելու վերաբերյալ. «Չորրորդ իշխանություն»
4329 դիտում
10:29 07-02-2017
Երբ ՌԴ-ից ստացվի Հերմինե Նաղդալյանի նշանակման ագրեմանը. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2320 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»