Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու անվան հետ կապվող ընկերությունը` «սև ցուցակում». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Սիսիանի ճանշին» ընկերությունները հայտնվել են ե՛ւ ֆինանսների, և՛ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների «սև ցուցակում»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՖՆ-ն դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ և պահանջել նշված ընկերություններին ներառել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների «սև ցուցակում»:
Իսկ ահա տրանսպորտի նախարարությունը միակողմանի լուծել է այդ ընկերությունների հետ կնքված պայմանագիրը:
Հիշեցնենք, որ նախկինում այս ընկերությունների սեփականատերն էին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն ու ամուսինը՝ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը: Սակայն երբ բացահայտվեց, որ այս ընկերությունը պատշաճ չի կատարել իր պարտականությունները, Նաղդալյանն այն, ըստ ամենայնի՝ ձևական, վաճառեց ռուսաստանաբնակ գործարար Կարեն Գրիգորյանին, վերջինս էլ իր հերթին ընկերությունները վաճառել է ուրիշի, որի անունը գաղտնի են պահում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]