Մեղադրյալը կուլ էր տվել է 6,819 գրամ մեթադոն, որը հայտնաբերվել էր նրա հետանցքից, մեկին էլ դատում են 2 լավաշ «հափշտակելու» համար
Այսօր Մալաթիա Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Վ. Գալաջյանի դատաքննությունը: Նա մեղադրվում է 6,819 գրամ մեթադոնը կուլ տալու և այն մաքսանենգության միջոցով Մոսկվա տեղափոխելու մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ նա 13.02.2016 թ մեկնել է ՌԴ, որտեղ գործով չպարզված անձից ձեռք է բերել 6,819 գրամ մեթադոն տեսակի թմրամիջոց և այն մաքսանենգությանմբ՝ կուլ տալու միջոցով փորձել է տեղափոխել ՀՀ:
Մոսկվա -Երևան չվերթով ժամանել է ՀՀ, Զվարթնոց մաքսակետով տեղափոխել է ՀՀ, նույն օրը բժշկական միջամտությամբ թմրամիջոցը հայտնաբերվել է Գալաջյանի հետանցքից:
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում էլ քննվում է` [b]ուշադրություն[/b], 2 լավաշ հափշտակելու դեպք: Մեղադրանքը առաջադրվել է Արթուր Շահվերդյանին, որ նա, ըստ մեղադրական եզրակացության՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2015թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի 8 շենքի դիմաց բացահայտ հափշտակել է Նարինե Ազոյանին պատկանող պոլիէթիլենային տոպրակը, որի մեջ եղել է երկու հատ` ընդհանուր 180 ՀՀ դրամ արժողության լավաշ:
Այսօր Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Գնել Թևոսյանի, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանի և Մովսես Ազարյանի դատաքննությունը:
Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին: