211652_close_icon
views-count5604 դիտում article-date 10:03 05-05-2016

ժողովուրդը կարող է ասել. «Թալանել ես, քո թալանածն է՝ դե պահի». «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը երեկ «Ժամանակին» ասաց, որ առայժմ չի գնա սահման, քանի դեռ օլիգարխիան իր ուրույն տեղը սահմանի վրա չի զգացել, իր առաջին արյունը չի տվել։ «Հաղթանակած տարիներին օլիգարխիան բտվել է այս երկրի հողով, հիմա էլ պետք վճարի։ Պետական այրերը պետք է գիտակցեն մի բան՝ ժողովուրդը կարող է շրջվել մեջքով և ասել՝ թալանելես, քո թալանածն է՝ դե պահի», - ասաց նա։ Խուդավերդյանը տեղեկացրեց, որ թեև ինքը սահմանում չէ, բայց ջոկատի տղաներից շատերն են սահմանում, հավաքագրումները ՊՆ-ի հետ համաձայնեցված է կատարվել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր