Հետաքրքիր փաստեր մածունի մասին
Հայտնի է, որ Կոստանդնուպոլսից հրավիրված բժիշկը մածունով է բուժել Ֆրանսիայի արքա Ֆրանցիսկ Առաջինի վաղահաս ծերությունը։
Մեր նախնիներին հայտնի է եղել նաև մածունից խնոցու մեջ հարելով կարագ ստանալը։
Հայաստանում իմացել են նաև մածունի երկարատև պահպանման միջոցները։
Ամռանը մածունը տոպրակով քամել են, լցրել կճուճների մեջ և անօդաթափանց դարձնելու նպատակով վրան ճարպ լցրել։
Պահպանման եղանակներից մեկն էլ չորթանն է, որից թանապուր են եփել։
Ավանդական հայկական մածունը բարելավում է մարսողությունը, բարձրացնում իմունիտետը։