Սեյրան Օհանյանի տեղեկացմամբ՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում զենքի ձեռքբերման տեմպերն արագանում են
Համապատասխան աշխատանքներ են տարվում ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում զենքի ձեռքբերման տեմպերի արագացման ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Աժ-ում հրավիրված դռնփակ նիստին:
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է գտնվում Արցախի անկախության ճանաչման մասին` Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի նախագիծը:
Պատասխանելով այս մասին հարցին՝ Սեյրան Օհանյանն ասաց «Ես իմ հայրենիքը միշտ էլ ճանաչում եմ»:
Ըստ ՀՀ ՊՆ նախարարի՝ իրավիճակն առաջնային գծում այսօր լարված է, և ցանկացած պահի կարող են ցանկացած գործողություններ լինել,
Անդրադառնալով պատգամավորների հետ փակ հանդիպմանը՝ նախարարն ասաց, որ այն տեղի է ունեցել բանակ-խորհրդարան համագործակցության շրջանակներում:
«Հանդիպման ընթացքում լսել ենք համապատասխան առաջարկներ, որոնց ուղղությամբ բանակն, անկասկած, վերլուծություններ է կատարելու: Մենք հետևություններ ենք անում հակառակորդի գործողությունների բնույթի շրջանակներում: Իրավիճակն առաջնագծում այսօր լարված է: Հայկական բանակը իր առջև դրված խնդիրներն իրականացնում է բարձր մակարդակի: Եվ եթե իմանաք՝ ինչ է նշանակում մարտավարություն, պաշտպանության խորքում մարտավարական գործողություններ... Բանակում ծառայած, մարտական գործողություններին մասնակցած անձնավորությունները գիտակցում են՝ ինչ է մարտը, ինչ է հարձակողական խմբավորում հետ տալը, կրակի տակ ընկնելը: [b]Բանակը, կրկնում եմ, իր առջև դրված խնդիրը կատարել է»,-հավելեց նախարարը:[/b]