211652_close_icon
views-count2770 դիտում article-date 10:53 13-05-2015

Սեյրան Օհանյանի տեղեկացմամբ՝ հակառակորդին չի հաջողվել «մի թիզ անգամ առաջ բերել շփման գիծը». ՀԱ

«Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ այցելեց Նոյեմբերյանի զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքեր,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Նախարարին ուղեկցում էին նաև լրագրողներն ու օպերատորները, որոնք, չնայած անձրևոտ եղանակին, հասան մինչև դիրքերը, զինվորական հրահանգին ականջալուր` անվտանգության նկատառումներից ելնելով, կրեցին 24 կգ ծանրության զրահաբաճկոններն ու փորձեցին մի քանի րոպե ապրել այն զգացողությունը, որ ունենում է թշնամու կրակակետից ընդամենը 700 մետր հեռավորության վրա, դիտակետի առաջ կանգնած հայ զինվորը: 21 տարի առաջ` 1994 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կնքվեց հրադադարի պայմանագիրը: Սակայն. «Պատերազմը դեռ ավարտված չէ»,- հայտարարեց երեկ Սեյրան Օհանյանը։ Սեյրան Օհանյանի տեղեկացմամբ՝ դիրքապահների հմուտ քայլերի և հակառակորդի դեմ պայքարի նոր մարտավարության շնորհիվ հակառակորդը չի հասել իր ռազմավարական նպատակների իրականացմանը, նրան չի հաջողվել «մի թիզ անգամ առաջ բերել շփման գիծը»» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր