211652_close_icon

Փրկարարները բացել են բնակարանի դուռը

views-count1368 դիտում article-date 21:47 04-05-2016
Մայիսի 4-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, իրենք մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մայիսի 4-ին, ժամը 18.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 53 շենքի բնակարաններից մեկի և սանհանգույցի դռան փականները խափանվել են, քաղաքացին (մաքրուհին) մնացել է ներսում. դռները բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են (սանհանգույցի) դուռը. ներսում է եղել Ա. Տ.-Գ.-ը: *** Մայիսի 4-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 7-րդ զանգվածի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մայիսի 4-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մայիսի 4-ին, ժամը 11.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր