2311 դիտում
19:42 04-05-2016
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը լրատվական գործակալության հարցին
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին.
[b]Հարց[/b]. Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահը պարգեւատրել է եւ լուսանկարվել ադրբեջանական զինծառայողի հետ, որը, ըստ ադրբեջանական լրատվական կայքերի, օրեր առաջ ցուցադրաբար պատկերված էր ԼՂ Պաշտպանության բանակի զինծառայող Քյարամ Սլոյանի անդամահատված գլուխը ցուցադրող լուսանկարներում:
[b]Շավարշ Քոչարյան.[/b] Նման հանցագործության խրախուսումն ամենաբարձր պետական մակարդակով Ադրբեջանի համար նորություն չէ. Բուդապեշտում քնած վիճակում հային կացնահարելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովը, 2012թ.-ին Բաքու արտահանձնվելուն պես, Ադրբեջանի նախագահի կողմից անմիջապես ազատվեց պատիժը կրելուց, պարգևատրվեց և հերոսացվեց:
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ս.թ. ապրիլին սանձազերծված ագրեսիայի ընթացքում դպրոցների նպատակային հրետանակոծումը, ինչի արդյունքում զոհվել և վիրավորվել են երեխաներ, տարեց անձանց կտտանքների և խոշտանգումների միջոցով տանջամահ անելը, ԼՂ գերեվարված զինծառայողների դիակների խեղումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը որդեգրել է պետական մակարդակով խրախուսվող և ուղղորդվող ահաբեկչության և մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու քաղաքականություն:
Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը պայքարում է ահաբեկչական կազմավորումների բարբարոսական գործողությունների դեմ, այդ նույն անմարդկային ձեռագրով գործում է միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունը՝ Ադրբեջանը:
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
17:38 02-02-2015
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին
4942 դիտում
21:43 04-04-2016
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը` լրատվական գործակալության հարցին
1906 դիտում
20:14 12-04-2016
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը` լրատվական գործակալության հարցին
Այս բաժնից
688 դիտում
22:09 05-02-2025
Քննարկվել են ՀՀ և Բրազիլիայի խորհրդարանների միջև առավել ամուր կապերի հաստատմանն առնչվող հարցեր
910 դիտում
20:59 05-02-2025
Հանդիպել են Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարների գլխավորած պատվիրակությունները
1363 դիտում
20:26 05-02-2025
Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները շոկո և մարիխուանա են հայտնաբերել