211652_close_icon
views-count10253 դիտում article-date 17:36 04-05-2016

Ծանր վիրավոր է Վանաձորի նախկին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը

Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասի առաջնագծի դիրքերից մեկում թշնամու ականանետից ծանր վիրավորվել է Վանաձորի առաջին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը, ով կամավորական ջոկատի մարտիկների հետ մեկնել էր առաջնագիծ: Անդրանիկ Հարությունյանը ականանետի պայթյունից կորցրել է մեկ ոտքը և նրա մարմնում առկա են արկի բեկորներ, միացված է արհեստական շնչառության ապարատին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկությունը ստացավ առաջնագծում գտնվող հոսպիտալներից մեկից: Հիմա Անդրանիկը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում է: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում, պատրաստվում են նոր վիրահատություն կատարել, այս անգամ մարմնից պետք է հեռացվեն բեկորները:  Ա. Հարությունյանը 61 տարեկան է և Վանաձորի առաջին քաղաքապետն է եղել:

Նմանատիպ նյութեր