1858 դիտում
16:10 04-05-2016
Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցը 50 տարեկան է
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպված հոբելյանական երեկոյի շրջանակում համերգային ծրագրով հանդես են եկել կրթօջախի սաները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով և հոբելյանի առիթով շնորհավորելով ներկաներին` Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ երաժշտական այս կրթօջախն իր ստեղծման օրից պատվով է կատարել իր առաքելությունը՝ կրթելով սաներ, որոնցից շատերը միջազգային ամենահեղինակավոր փառատոներում մշտապես բարձր են պահել Հայաստանի պատիվը: Հատկանշելով, որ կրթօջախն այսօր էլ շարունակում է մայրաքաղաքի լավագույն երաժշտական դարբնոցներից մեկը լինել, քաղաքապետի տեղակալը ստեղծագործական նորանոր հաջողություններ է մաղթել դպրոցի հանրույթին:
Սերունդների համար մշակութային ուղի հարթելու և գեղագիտական բարձր ճաշակ սերմանելու համար դպրոցին շնորհվել է Երևանի քաղաքապետի պատվոգիր: Երևանի քաղաքապետի որոշմամբ դպրոցի հիմնադրման 50-ամյակի առթիվ, երեխաների գեղագիտական դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա անբասիր գործունեության համար Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի վարիչ Հասմիկ Դանիելյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով: Հիմնադրման 50-ամյակի առթիվ պատվոգրեր են շնորհվել նաև կրթօջախի մի շարք մանկավարժների:
Հոբելյանական երեկոյի շրջանակում ներկայացվել է նաև ջրբաշյանցիների տարեգրության մասին պատմող փաստագրական ֆիլմ:
Նմանատիպ նյութեր
2310 դիտում
21:31 16-01-2019
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով
2839 դիտում
10:14 30-01-2015
Ստեփան Շահումյանի անվան դպրոցը վտանգի տակ է. Իրատես de facto
Այս բաժնից
841 դիտում
20:09 05-02-2025
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները
547 դիտում
20:04 05-02-2025
ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է 2025 թ. ՄԱԿ-ի մոդել համաժողովը
1267 դիտում
19:41 05-02-2025
Մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանը