Ստեփան Շահումյանի անվան դպրոցը վտանգի տակ է. Իրատես de facto
«Իրատես de facto» թերթն իր «Ասում են, թե..» խորագրի ներքո գրում է, որ Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում տեղակայված Ստեփան Շահումյանի անվան հիմնական դպրոցը վտանգի տակ է: Եռահարկ այդ շենքը կրթօջախային ճարտարապետության մի գեղեցիկ նմուշ է, որը հիմնանորոգվել է երկու տարի առաջ:
Ի դեպ, ժամանակին այստեղ էր գտնվում նաև ՀԿԿ կենտկոմի մարքսիզմ-լենինիզմի համալսարանը: Սակայն այս ամենը չի խանգարում ոմանց, որ կրթօջախների միավորման քողի տակ 2015-ի ուսումնական տարվա ավարտից հետո շենքը քանդվի և տեղում բարձրահարկ կառուցվի: Ըստ տեղեկությունների՝ հյուրանոցային համալիր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։