6133 դիտում
16:23 04-05-2016
Հայաստանում արտադրվող ցանկացած ապրանքի ինքնարժեքն ավելի բարձր է, քան Թուրքիայից ներկրվածը. սպառողների ՀԿ-ները՝ սպառողներին հուզող թեմաների մասին
«Եթե մենք ասում ենք «ոչ» թուրքական ապրանքներին, պետք է ունենանք անալոգային ապրանքների տեսակը այլ երկրներից ներկրելու միջոց… չթվա, որ պաշտպանում ենք թուրքական ապրանքները, բայց իրողությանը պետք է նայել բաց աչքերով: Այսօր շուրջ 20 հազար մարդ առևտուր է անում Թուրքիայից և վաճառում են Հայաստանում»,-ասաց սպառողների ՀԿ-ի նախագահը:
Նա առաջարկեց պատկերացնել, որ այսօր այդ 20 հազարը դուրս են մնում «արենայից»:
Նշենք, որ տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն էլ երեկ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս խավը ամենաոչ ադապտացված խավն է, 20 տարի է` Թուրքիայից առևտուր է անում: Եվ, մյուս կողմից, ըստ Մելիտա Հակոբյանի` «եկեք արտադրենք, հետո արգելենք»:
Ըստ Մելիտա Հակոբյանի` պտուղ-բանջարեղենի մասով մեր երկիրն արդեն կարողանում է տեղական արտադրանքով իր շուկան ապահովել և դեռ մի մասն էլ Ռուսաստան արտահանել:
Մեկ այլ ակումբում էլ քննարկվում էր հարցը, թե գազի սակագնի հնարավոր նվազեցումն ինչ ազդեցություն կունենա սպառողների վրա: Ըստ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի` գազի սակագնի նվազումը դրական ազդեցություն կունենա սպառողների վրա և գտնում են, որ բացի էլեկտրաէներգիայի նվազեցումից, որ էժանացում կարելի է սպասել շինարարական և ջերմոցային ոլորտներում:
«Հայաստանում ընտանիքների ծախսերի 60 տոկոսը բաժին է ընկնում սննդին, իսկ սննդի մեծ մասն էլ կազմում է՝ հաց, մակարոնեղեն և կարտոֆիլ, 28 տոկոսը բաժին է ընկնում այլ ծառայությունների, և հոգևոր, հասարակական կյանքով ապրելու համար գումար չի մնում»,- նշեց ասուլիսին մասնակցող Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Ըստ նրա` եվրոպական երկրներում, եթե ընտանիքում ծախսերի 25 տոկոսից ավելին է բաժին ընկնում սննդին, ապա դա աղքատության գիծ է համարվում:
Նմանատիպ նյութեր
15511 դիտում
10:37 20-02-2020
Հայկական ծխախոտը թանկացել է. առաջիկայում կթանկանա նաև ներկրվածը․ «Ժողովուրդ»
2560 դիտում
11:47 02-07-2020
ԵՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով ավելի քան 600 ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն է ստացել
1483 դիտում
09:02 10-05-2023
Արգելվել է ցանկացած տեսակի ապրանքի ներմուծում Արցախ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
835 դիտում
20:09 05-02-2025
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները
544 դիտում
20:04 05-02-2025
ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է 2025 թ. ՄԱԿ-ի մոդել համաժողովը
1264 դիտում
19:41 05-02-2025
Մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանը