15460 դիտում
10:37 20-02-2020
Հայկական ծխախոտը թանկացել է. առաջիկայում կթանկանա նաև ներկրվածը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին օրերին թանկացել է հիմնականում հայկական արտադրության ծխախոտը: Այսպես, մեր շրջայցի արդյունքում արձանագրեցինք, որ «Գառնի» տեսակի սիգարետի մեկ տուփի գինը բարձրացել է 20 դրամով, այն 380 դրամից դարձել է 400 դրամ:
Հայկական արտադրության մյուս տեսակի սիգարետը՝ «Վան»-ը, թանկացել է 30 դրամով՝ 350 դրամից դառնալով 380 դրամ: «/IP»-ը 20 դրամով է թանկացել՝ նախկին 380 դրամի փոխարեն, այն վերջին օրերին վաճառվում է 400 դրամով:
Բայց մասնագետների կանխատեսումներով՝ ծխախոտի շուկայում առաջիկայում կսկսվի թանկացումների նոր ալիք, և կբարձրանան ոչ միայն տեղական արտադրության սիգարետները, այլև ներկրվածը:
Խնդիրն այն է, որ 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա սկսել են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ:
Բացի այս, շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով նախորդ տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Այս ճանապարհով կառավարությունը մտադիր է պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2836 դիտում
10:28 22-12-2020
Ծխախոտը կթանկանա ԵԱՏՄ համաձայնագրի վավերացման արդյունքում. «Ժամանակ»
3878 դիտում
09:57 05-07-2019
Ծխախոտը թանկացել է․ «Ժողովուրդ»
4267 դիտում
10:13 04-06-2020
Ալկոհոլային խմիչքի 11.9 տոկոս գնաճ է գրանցվել, ծխախոտը թանկացել է 10.4 տոկոսով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»