Փրկարարները բացել են փակ դռները
Մայիսի 4-ին, ժամը 11.29-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ 3-րդ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մայիսի 4-ին, ժամը 09.40-ին ահզանգ է ստացվել, որ Երևանի Բ. Մուրադյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մայիսի 4-ին, ժամը 09.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 2-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:


