1067 դիտում
13:27 04-05-2016
Նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Տաջիկստանի նորանշանակ դեսպան Իմոմուդդին Սատտորովին
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իմոմուդդին Սատտորովին (նստավայրը՝ Մոսկվա): Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի գործունեության շնորհիվ կամրապնդվեն ու կզարգանան կրթության ոլորտում երկու երկրների փոխհարաբերությունները:
Հայաստանի կրթության և գիտության նախարարը և Տաջիկստանի Հանրապետության դեսպանը կրթության ոլորտի համագործակցության ամրապնդման գործում ընդգծել են առաջիկայում երկու երկրների կրթության և գիտության նախարարությունների միջև կնքվելիք համաձայնագրի կարևորությունը: Քննարկվել են նաև կրթության ոլորտում, մասնավորապես բարձրագույն կրթության համակարգում ինչպես երկկողմ միջպետական, այնպես էլ միջբուհական հարաբերությունները զարգացնելու ներուժին ու հնարավորություններին վերաբերող հարցեր:
Տաջիկստանի դեսպանը պատրաստակամություն է արտահայտել ձեռնարկել համապատասխան քայլեր` միտված կրթության և գիտության ոլորտում հայ-տաջիկական կապերի ամրապնդմանն ու խորացմանը:
Նմանատիպ նյութեր
2451 դիտում
14:24 11-03-2016
Նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Չինաստանի դեսպան Թիան Էրլունին
3448 դիտում
18:04 22-04-2016
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին
862 դիտում
18:44 10-05-2024
Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին
Այս բաժնից
850 դիտում
20:09 05-02-2025
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները
559 դիտում
20:04 05-02-2025
ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է 2025 թ. ՄԱԿ-ի մոդել համաժողովը
1282 դիտում
19:41 05-02-2025
Մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանը