Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 4-ին
1715 թ. – Փարիզում արտադրվեց առաջին հովանոցը:
1928 թ. – ծնվել է Հոսնի Մուբարաքը, Եգիպտոսի 4-րդ նախագահը: 2011 թ. Եգիպտոսում տեղի ունեցած ցույցերից հետո հրաժարական է տվել:
1929 թ. – ծնվել է Օդրի Հեփբերնը, հռչակավոր դերասանուհի, մոդել, պարուհի, մեծ հումանիստ: UNICEF-ի կազմում ակտիվորեն զբաղվել է բարեգործական աշխատանքներով: Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 3-րդն է (մահ. 1993 թ.):
1932 թ. – հայտնի գանգստեր Ալ Կապոնեն ազատազրկման ենթարկվեց հարկեր չվճարելու պատճառով:
1949 թ. – ավիավթարի հետևանքով մահացան իտալական Թուրին քաղաքի «Տորինո» ֆուտբոլային ակումբի 27 ֆուտբոլիստներ:
1955 թ. – մահացել է Ջորջե Էնեսկուն, ռումինացի նշանավոր երգահան, ջութակահար, համարվում է 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկը (ծն. 1881 թ.):
1979 թ. – Մարգարետ Թետչերը դարձավ Մեծ Բրիտանիայի առաջին կին վարչապետը, ստացել է «երկաթյա լեդի» մականունը:
2009 թ. – Շառլ Ազնավուրը նշանակվեց ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ: