Չինաստանում առաջինը կանգառ հասնելու համար մարդատար 2 ավտոբուսները միմյանց են բախվել. կա 6 վիրավոր
Չինաստանի հյուսիսում` Տիանջին քաղաքի ավտոճանապարհին միմյանց չզիջելու պատճառով և առաջինը կանգառ հասնելու համար մարդատար ավտոբուսները միմյանց են բախվել, ինչի հետևանքով 6 ուղևոր մարմնական վնասվածքներ է ստացել:
Ըստ տեղի ոստիկանության տվյալների` 2 վարորդներն էլ ձերբակալվել են: Տարվում է հետաքննություն:



