5432 դիտում
20:37 03-05-2016
ԼՂՀ-ն պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից. ՀՀ նախագահի խոսնակ. NEWS.am
Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը NEWS.am-ի խնդրանքով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության նիստի օրակարգում ներառելու շուրջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, Արտաքին գործերի նախարարության և այլ պաշտոնյաների հայտարարություններին:
[b]«Ավաղ, Ադրբեջանում այնքան երկար են ապրել բռնապետության ներքո, որ արդեն անգամ իշխանության ամենաբարձր օղակներում են մոռացել, որ այլ երկրներում սովորաբար լինում են նաև բանտերից դուրս գտնվող մարդիկ, ովքեր ընդդիմադիր են, այլ երկրներում բանտերից դուրս գտնվող ընդդիմադիրները, պատկերացնու՞մ եք, իրավունք ունեն օրենսդրական նախաձեռնություններ առաջ քաշել և այլ երկրներում, օ՜ զարմանք, կառավարությունները պարտավոր են իրենց նիստերի օրակարգում ներառել ընդդիմադիրների նախաձեռնությունները և քննարկել դրանք:
Այս պահին Հայաստանում հետևում են Ադրբեջանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների զառանցանք-հայտարարությունների շքերթին, որոնք զարմանքից բացի միայն զվարճանք կարող են առաջացնել: Տպավորություն է, թե Ադրբեջանում անգամ ժողովրդավարության մասին գրքերն են վերացել, որոնք կարելի է կարդալ ու տեղեկանալ»,-[/b] նշել է նա:
Վլադիմիր Հակոբյանը հավելել է. «Թող ոչ ոք չկասկածի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից»։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվելու Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Աղբյուրը` [url=http://news.am/arm/news/325464.html]NEWS.am[/url]
Նմանատիպ նյութեր
13505 դիտում
14:25 26-03-2020
Հերթական առաջարկությունն եմ անում կառավարությանը՝ անկախ նրանից, կլսեն, թե ոչ. Աշոտյան
Այս բաժնից
1366 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
970 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար