211652_close_icon

Փրկարարները բացել են փակ դռները

views-count780 դիտում article-date 15:40 03-05-2016
Մայիսի 3-ին, ժամը 09.48-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տ. Մեծի փողոցի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգտնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մայիսի 3-ին, ժամը 09.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մայիսի 3-ին, ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ.Համբարձումյան փողոցի թիվ 6 շենքի 1-ին հարկում գտնվող «Ման Հոլդինգ» շինարարական կազմակերպությանը պատկանող գրասենյակի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով գրասենյակ մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են գրասենյակի դուռը: *** Մայիսի 3-ին, ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Նմանատիպ նյութեր