211652_close_icon
views-count2939 դիտում article-date 20:01 02-05-2016

Նախարար Գաբրիել Ղազարյանի նախաձեռնությամբ կայացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Նորայր Մեսրոպյանի մեծարման հանդիպումը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի նախաձեռնությամբ նախարարության դահլիճում կայացել է հանդիպում «Արարատ-73» ֆուտբոլի թիմի անդամ Նորայր Մեսրոպյանի հետ՝ նվիրված անվանի ֆուտբոլիստի ծննդյան 70-ամյա հոբելյանին: Նախարարը Նորայր Մեսրոպյանին է հանձնել հուշանվեր, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ու մասսայականացման գործում մեծ ներդրում ունենալու համար նրան է հանձնել նախարարության շնորհավորագիրը: Նախարարն իր շնորհավորական խոսքում մաղթել է նրան առողջություն, երկարակեցություն և ամենայն բարիք: «Ձեր օրինակով ոգեշնչվել են մարզասերների մի քանի սերունդներ: Այն ոգին, միասնականության և համախմբման գաղափարները, որ տիրում էին «Արարատ-73»-ի հաղթանակների ժամանակ, վկայությունն են մեր ժողովրդի պայքարի և հաղթանակների լավագույն ավանդույթների, ինչի ականատեսն ենք լինում այսօր մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահող հայ զինվորների օրինակով»,- ասել է Գ. Ղազարյանը: Նորայր Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել նախարար Ղազարյանին ուշադրության համար և նշել, որ պատրաստ է իր փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդ ֆուտբոլիստներին:

Նմանատիպ նյութեր