11817 դիտում
19:50 02-05-2016
Մեկնարկել են Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումները ԼՂՀ ղեկավարության հետ
Մայիսի 2-ին Ստեփանակերտում մեկնարկել են ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումները ԼՂՀ ղեկավարության հետ: Այս մասին տեղեկացնում է [url=http://newsline.am/am/news/view/31978.html]NEWSLine[/url]-ի ստեփանակերտցի թղթակիցը:
Լևոն Տեր-Պետրոսյան-Բակո Սահակյան սպասվելիք հանդիպման մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել:
Հիշեցնենք, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր առավոտյան մեկնել է Արցախ՝ հանդիպելու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Առաջին նախագահի հետ Արցախ է մեկնել նաև ՀՀ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը:
«Տեր -Պետրոսյանը, եթե հարկ համարի, ինքը կբացահայտի որոշ մանրամասներ, ինչպես, օրինակ, արեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, երբ որ բավականին ծավալուն հարցազրույցով մեկնաբանեց։ Առաջին նախագահն ինքը կորոշի», - ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Լեռնային Ղարաբաղ կատարած այցին։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
586 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1300 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են
1144 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը