Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից
Մայիսի 2-ին, ժամը 14.07-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արտավազ գյուղում՝ ‹‹Անի ռեսորթ›› հանգստյան տան մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ‹‹Mitsubishi Pajero›› մակնիշի 34 QN 773 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Խ.) ավտոմեքենան (1 ուղևոր):


