Արայիկը նախկին կնոջը ծեծելով՝ փորձել է նրա նոր բջջային հեռախոսահամարն իմանալ. մանրամասներ
Արայիկ Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, գնացել է նախկին կնոջ` Շուշան Թադևոսյանի Արտաշատ քաղաքի բնակարան, որտեղ կենցաղային հարցի շուրջ, այն է՝ նոր բջջային հեռախոսահամարն իմանալու նպատակով, վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա դեմքին, գլխին, պարանոցին և քունքային շրջանին ու ֆիզիկական ցավ:
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


