211652_close_icon
views-count488 դիտում article-date 14:37 02-05-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 29-ից մայիսի 2-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 29-ից մայիսի 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպքից բացահայտվել է 37-ը: Բացահայտվել է գողության` 17, խարդախության` 28, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման և մաքսանենգության` 2-ական, յուրացման, շորթման և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության 8 և խարդախության 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 55-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր