211652_close_icon
views-count982 դիտում article-date 17:12 01-05-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 30-ից մայիսի 1-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 30-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 16-ը։ Բացահայտվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2, գողության՝ 8, խարդախության` 5, յուրացման, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Հայտնաբերվել է 2 հետախուզվող: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր