5931 դիտում
11:58 02-05-2016
«Կոչումով բժիշկ». մարքսիստ Դավիթ Հակոբյանի բժշկական տոհմը. 22-րդ թողարկումը նվիրված է Հակոբյանների ընտանիքին. տեսանյութ
«Կոչումով բժիշկ» նախագիծը ներկայացնում է Երևանի ու մարզերի բժշկական այն գերդաստաններին, որոնց բժիշկ սերունդները նպաստել են մեր երկրի առողջապահական համակարգի զարգացմանը, ներդրում ունեցել և շարունակում են ունենալ բազմաթիվ մարդկային կյանքերի փրկության գործում:
Հակոբյանների բժշկական տոհմի հիմնադիրը Սուրեն Իվանի Հակոբյանն է, որ ծնվել և մասնագիտական գործունեություն է ծավալել ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Նա Երևանի պետական բժշկական համալսարանի առաջին շրջանավարտներից էր: Քչերին է հայտնի, որ անվանի քաղաքական գործիչ, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը Սուրեն Հակոբյանի որդին էր, որ ընտրել էր հոր մասնագիտական ուղին` քաղաքական-հասարակական ակտիվ աշխատանքին զուգահեռ, նա նաև կոչումով բժիշկ էր:
1984-2014թթ. աշխատել է Երևանի 12-րդ պոլիկլինիկայում` որպես թերապևտիկ բաժանմունքի ղեկավար։ Դավիթ Հակոբյանը 1988թ. երկրաշարժի տարիներին մի խումբ բժիշկների հետ մեկնել է աղետի գոտի՝ ակտիվ մասնակցություն ունենալով փրկարարական աշխատանքներում:
Հակոբյանների բժշկական երրորդ սերնդի ներկայացուցիչներն են Դավիթ Հակոբյանի երեք դուստրերը, ինչպես նաև եղբորոդին` Ռեմի Հակոբյանը:
Ներկայացնում ենք նաև նախագծի ամբողջական տեքստային և վիդեո տարբերակները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1567 դիտում
16:41 29-02-2016
«Կոչումով բժիշկ» նախագծի 21-րդ թողարկումը նվիրված է Սիմոնյաններ-Բազարչյաններ բժշկական ընտանիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1314 դիտում
10:59 30-11-2015
«Կոչումով բժիշկ» նախագծի 20-րդ թողարկումը նվիրված է Զոհրաբյանների ընտանիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1407 դիտում
12:24 07-10-2014
«Կոչումով բժիշկ» նախագիծն անդրադարձել է Մալայանների բժշկական ընտանիքին. տեսանյութ
Այս բաժնից
742 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
763 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
994 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին