1597 դիտում
16:41 29-02-2016
«Կոչումով բժիշկ» նախագծի 21-րդ թողարկումը նվիրված է Սիմոնյաններ-Բազարչյաններ բժշկական ընտանիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայ նշանավոր բժշկական ընտանիքներից շատերը ստեղծվել են` միավորելով երկու տարբեր բժշկական «ազգանուններ»` այդպիսով դնելով բժշկական մեծ գերդաստանի հիմքը: Այդպիսին է նաև Սիմոնյան-Բազարչյան «մեծ ընտանիքը»:
Կոչումով բժիշկները ներկայացնում են Հայաստանի բժշկական նշանավոր գերդաստաններից մեկը: Մեր երկրի առողջապահական համակարգի տարբեր ճյուղերի զարգացումը մեծապես կապված է նաև այս տոհմի անդամներից յուրաքանչյուրի անվան հետ, որը տվել է բժիշկների մի քանի սերունդ: Սիմոնյանների բժշկական ճյուղը սկիզբ է առնում Արսեն Տիգրանի Սիմոնյանից: Առողջապահության ոլորտի զարգացմանը մեծապես նպաստած բժիշկն առաջինն է ներկայացրել մալարիայով ախտահարման մեխանիզմի բացատրությունն այդ հիվանդության տարբեր ձևերի և փուլերի ժամանակ: Իսկ ահա Բազարչյանների բժշկական գիծը սկսվում է Էլիզա Պողոսի Բազարչյանից: Նա մեծ ներդրում է ունեցել երեխաների շրջանում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում: Սիմոնյանների և Բազարչյանների բժշկական տոհմիկ ավանդույթներն այսօր շարունակում են կրտսեր սերնդի ներկայացուցիչները` իրենց նպաստը բերելով բժշկության տարբեր ուղղությունների զարգացմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1350 դիտում
10:59 30-11-2015
«Կոչումով բժիշկ» նախագծի 20-րդ թողարկումը նվիրված է Զոհրաբյանների ընտանիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1925 դիտում
16:09 26-09-2016
«Կոչումով բժիշկ» նախագծի 25-րդ թողարկումը նվիրված է Ավագյանների բժշկական գերդաստանին. տեսանյութ
Այս բաժնից
1159 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1195 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
919 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան