Վենեսուելայում էլեկտրաէներգիայի խնայման համար ժամային փոփոխություն են կատարել
Վենեսուելայում այսօրվանից ուժի մեջ է մտել նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանը՝ կես ժամով ժամացույցի սլաքներն առաջ տալու մասին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նպատակը էլեկտրաէներգիան խնայելու մեջ է, քանի որ, ըստ Մադուրոյի, երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է:
Ըստ փորձագետ Խորխե Արրեզայի՝ այս քայլով էապես կկրճատվի գիշերային ժամերին կոնդիցիոներների և լուսավորության սարքերի աշխատանքի չափը, որոնց վրա հսկայական էլէներգիայի է ծախսվում: