Մայիսի 911 տոնական շքերթի ժամային գրաֆիկում փոփոխություններ են տեղի ունեցել
Մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, ժամը 11.00-ից ՀՀ ԱԻ նախարարությունը մայրաքաղաքում և մարզկենտրոններում կանցկացնի հրշեջ-փրկարարների «Մայիսի 911» խորագրով տոնական շքերթ, որի ընթացքում փրկարարները հրշեջ մեքենաներով կշրջեն քաղաքների փողոցներով և կշնորհավորեն մեր համաքաղաքացիներին:
Միջոցառման նպատակներից է նաև բարձրացնել մարդկանց իրազեկման մակարդակը` հիշեցնելով, որ ամենադժվար պահին փրկարարներն իրենց կողքին են և ցանկացած արտակարգ իրավիճակում օգնության կարիք ունենալու դեպքում իրենք կարող են ահազանգել ՀՀ ԱԻՆ մարդուն հրատապ օգնության «911» շուրջօրյա ծառայություն:
Նույն օրը, ժամը 11.00-ից մինչև երեկո «Մոսկվա» կ/թ հարակից Շառլ Ազնավուրի հրապարակում տոնական համերգային ծրագրով հանդես կգա ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը:
Ժամը 13.00-ին «Մայիսի 911» տոնական շքերթի մասնակից հրշեջ մեքենաները կհավաքվեն Հանրապետության հրապարակում, որտեղ նրանց կմիանա ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը, իսկ նախարարության աշխատակիցները փուչիկներ բաց կթողնեն խաղաղություն խորհրդանշող կապույտ երկինք:
[img]http://shamshyan.com/ups/images/0831653001494232846283551.png[/img]
[img]http://shamshyan.com/ups/images/0157638001494232902838278.png[/img]