19343 դիտում
15:25 02-10-2018
Կենդանաբանական այգին հոկտեմբերից այցելուներին ընդունելու է ժամային այլ ռեժիմով
Երևանի կենդանաբանական այգին աշնան հետ մեկտեղ օրվա ցերեկային ժամերի կրճատման հետ պայմանավորված և կենդանիների բնական կենսառիթմը չխաթարելու նկատառումով սահմանափակում է այցելելու ժամերը: Այս մասին տեղեկացանք Երևանի կենդանաբանական այգու «Ֆեյսբուք»-ի էջից։
Այգին կշարունակի բացվել առավոտյան ժամը 9-ին (բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ այգին բացվում է ժամը 11:00-ին), բայց տոմսարկղերը կփակվեն արդեն 18:00: Այցելուները Կենդանաբանական այգում կկարողանան շրջել մինչև 19:00:
Կենդանաբանական այգին անվճար մուտք է ապահովում մինչև 3 տարեկան երեխաների, 70-ից բարձր անձանց, հաշմանդամության կարգ ունեցող անձանց, ինչպես նաև՝ սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար՝ խմբային այցերի դեպքում:
Իսկ կրթօջախների սաներին խմբային այցերի տոմսերը, անկախ շաբաթվա օրից, տրամադրվում են Այգում գործող մուտքի տոմսի նվազագույն սակագնով՝ 200 դրամով, եթե առկա է նախօրոք լրացված և հաստատության տնօրենի կողմից հաստատված ձևաթուղթը:
Նմանատիպ նյութեր
2162 դիտում
14:54 29-02-2020
Երևանի կենդանաբանական այգին աշխատում է իր բնականոն հունով և սպասում է իր այցելուներին. հայտարարություն
2096 դիտում
17:45 29-02-2020
Երևանի կենդանաբանական այգին աշխատում է իր բնականոն հունով և սպասում է այցելուներին
Այս բաժնից
1192 դիտում
21:08 06-02-2025
Հայտնի է, թե ովքեր կմասնակցեն «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին
940 դիտում
20:54 06-02-2025
Չկա Արցախ, հետևաբար, չկա ճանապարհ տալու պարտավորություն․ Էդմոն Մարուքյան
658 դիտում
20:52 06-02-2025
ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները