3211 դիտում
19:40 30-04-2016
Նավթի կիրառման պատմությունը․ ինչի՞ համար էին օգտագործում այն
Նավթը մարդուն հայտնի է վաղ ժամանակներից, նրա կիրառության սկիզբը վերագրվում է մ.թ.ա VI հազարամյակին:
Այն տարբեր նպատակներով (լուսավորություն, դեղանյութեր, ներկանյութեր, շինարարական և այլն) օգտագործել են Չինաստանում (մ.թ.ա. 220 թվականից), Բաբելոնում, Եգիպտոսում, Հյուսիսային Ամերիկայում և այլն:
Միջագետքում և Եգիպտոսում մ.թ.ա III հազարամյակում շենքերի, ջրապատնեշների, նավամատույցների և ճանապարհային շինարարության համար որպես ջրանթափանց և կապակցող նյութ օգտագործում էին ասֆալտից, ավազից և կրից շաղախ:
Նավթը այրում էին կանթեղներում, օգտագործում որպես դեղ, ռազմական գործում՝ բորի, ծծմբի և պղնձի հետ՝ «հրե նետեր» և «հրե կճուճներ» պատրաստելու համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2539 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել