2526 դիտում
14:43 30-04-2016
Այս տարի մայիսմեկյան երթ չի լինի՝ պատերազմական իրավիճակի պատճառով
Այս տարվա մայիսի 1-ը տարբերվում է նախորդներից նրանով, որ ապրիլին Հայաստանում պատերազմական իրավիճակ է:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում աշխատավորների միջազգային օրվան ընդառաջ հայտարարեց Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը:
Տոնը` տոն, բայց բանախոսն անդրադարձավ աշխատող-գործատու հարաբերություններին և նգործազրկության առկա մակարդակին՝ 17%-ի չափով:
Ինչ վերաբերում է աշխատանքային ստվերին, ապա ըստ բանախոսի՝ այն 49% է կազմում.
«Դա բավականին բարձր թիվ է, և եթե աշխատողը ձևակերպված հարաբերություններ չունի գործատուի հետ, ապա նա աշխատանքը կորցնելու սպառնալիքի տակ շահագործման է ենթարկվում»,- ավելացրեց նա:
Նոր Սահմանադրությամբ, ըստ Բորիս Խառատյանի, առավել հստակեցվել են աշխատանքային իրավունքները:
Հիշեցնենք, որ Զբաղվածության պետական գործակալության տվայլների համաձայն՝ աշխատանք փնտրողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 19.8%-ով, իսկ գործազուրկները աշխատանք փնտրողների 86.8%-ը են կազմում:
Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 13.9%-ով:
2016թ.-ի մարտի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 91.5 հազար, որից 61.0 հազարը կանայք են, իսկ նրանցից 22.7 հազարը` երիտասարդ կանայք:
Նմանատիպ նյութեր
873 դիտում
14:04 01-05-2015
Ահաբեկչական սպառնալիքների պատճառով Գերմանիայում չեղյալ է հայտարարվել մայիսմեկյան հեծանվային արշավը
Այս բաժնից
1234 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են
1081 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը