20589 դիտում
13:58 30-04-2016
Լուսաբացին զոհված Վազգեն Հարությունյանի զավակներից մեկը հաշմանդամ է. նա կամավորական սկզբունքներով էր առաջնագիծ բարձրացել. Խոնարհվում ենք
Լուսաբացին թշնամու գնդակից զոհված Վազգեն Հենրիկի Հարությունյանը կամավորկան էր:
Ապրիլյան սրացումներից հետո կամավորության սկզբունքներով թողնելով աշխատանքը` դիրքեր է բարձրացել` պաշտպանելու հայրենի հողն ու զինվորների կողքին լինելու համար:
Նույն կերպ է վարվել նաեւ Արցախյան ազտամարտի տարիներին: Նրա ընկերները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ նա շատ մեծ սրտի ու հոգու տեր էր. որքան որ մի թիզ հողի վրա էր դողում, այնպես էլ զինվորների ու շատ մեծ արժանպատվություն էր նրա մեջ ապրում:
Բոլորը ցավով էին խոսքում նրա կորստի մասին:Հատկապես, երբ երկու զավակներն էլ անչափահաս են, որոնցից մեկն էլ հաշմանդամություն ունի: Վազգեն Հարությունյանը հենց Շուշից է:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է եւ խնորհավում:
Ավելի վաղ տեղկացրել էինք, որ ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր:
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի գործողությունները անպատասխան չեն մնալու, իսկ դրանց հետևանքներն ընկնելու են ադրբեջանական կողմի վրա:
Նմանատիպ նյութեր
23194 դիտում
15:12 26-04-2016
Թշնամու գնդակից լուսաբացին զոհված 44-ամյա Արամը կամավորական էր. խոնարհվում ենք
34860 դիտում
13:02 26-04-2016
Թշնամու գնդակից լուսաբացին զոհված 24-ամյա Տիգրանը սիրած աղջիկ ուներ. պատրաստվում էր նշանվել. խոնարհվում ենք
Այս բաժնից
547 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1243 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են
1096 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը