211652_close_icon
views-count34776 դիտում article-date 13:02 26-04-2016

Թշնամու գնդակից լուսաբացին զոհված 24-ամյա Տիգրանը սիրած աղջիկ ուներ. պատրաստվում էր նշանվել. խոնարհվում ենք

Թշնամու գնդակից լուսաբացին զոհված 24-ամյա Տիգրան Մխիթարի Պողոսյանը սիրած աղջիկ ուներ և պատրաստվում էր նշանվել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հոռոմի գյուղապետ Պասկևիչյանը: Նա նշեց, որ Տիգրանի հայրն էլ արտագնա աշխատանքի է, զանգով են լուրը հայտնել: Տիգրանը եւս մեկ եղբայր ունի, ով իրավպահ համակարգում է աշխատում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը ցավակցում է եւ խոնարհվում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա, մասնավորապես` 60 (26 արկ), 82 (75 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (7 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ), ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (200 կրակոց), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանք և տանկ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Բացի մարտական հենակետերից, հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): Հրետանային կրակ է վարվել նաև Մատաղիսի ուղղությամբ (8 արկ): Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) և Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.): ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները չեզոքացնելու նպատակով` ղարաբաղյան բանակը դիմել է կանխարգելիչ քայլերի և թիրախային հարվածներ հասցրել նրա առաջնային դիրքերին ու կրակային հենակետերին` պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի նշանակալի կորուստներ: Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Նմանատիպ նյութեր