Ում անունից ում եւ ինչ մեքենա է նվիրել Հաղթանակի գյուղապետը
Թաթարստանի Լենինոգորսկ քաղաքում բնակվող Եղբայրներ Ֆիրդուս և Համբարձում Շարոյանների և տեղի Հայ համայնքի կողմից Արցախի պաշտպանության բանակին նվիրաբերվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հաղթանակ համայնքի ղեկավար Վահրամ Շարոյանը:
Ավտոմեքենան Արցախ է տարվել Հաղթանակ համայնքի ղեկավար Վահրամ Շարոյանի ուղեկցությամբ, ով Ֆիրդուս և Համբարձում Շարոյանների հորեղբայրն է:
Նրանք վստահ են, որ եթե այսպիսի օրինակները շատանան` մեր բանակը էլ ավելի կսպառազինվի եւ կուժեղանա:
Հիշեցնենք, որ թշնամու կողմից ապրիլյան հարձակումից հետո համագյուղացիների հետ միասին նաեւ մեծաքանակ օգնություններ էին հավաքել եւ հասցրել առաջնագիծ:


