Հետաքրքիր փաստեր ծովագնաց Ջեյմս Կուկի մասին
1758 թվականին Կուկն ուղևորվել է Կանադա՝ ռազմական նկատառումներով Քվեբեկում աշխարհագրական ուսումնասիրություններ կատարելու:
Քվեբեկում տեղակայված ֆրանսիական զորքերի գնդակոծության տակ, Կուկն հաջողությամբ կատարել է առաջադրանքը՝ նպաստելով և մասնակցելով անգլիացիների կողմից Քվեբեկի գրավմանը:
1768 թվականին Լոնդոնի Արքայական ընկերության որոշմամբ Ջեյմս Կուկը, «Ինդեվըր» նավով, գլխավորել է Խաղաղ օվկիանոս ուղևորվող արշավախումբը։
Կուկը ապացուցել է, որ Նոր Զելանդիան կղզի է, այլ ոչ թե Հարավային Մայրցամաքի (Անտարկտիդայի) մի մաս:
Նա իրավացիորեն ենթադրել է, որ Հարավային մայրցամաքը գտնվում է Նոր Զելանդիայից հարավ և ծածկված է սառույցով։