Ինչ կարեւոր 3 քայլի մասին է խոսել նախագահ Սերժ Սարգսյանը` հակամարտության կարգավորման գործընթացի վերսկսման համար
Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում ընդգծել է, որ ԼՂՀ-ի հակամարտության կարգավորման գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է 3 կարեւոր քայլ:
Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագարողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը խոսելով այդ 3 կարեւոր քայլերի մասին մանրամասնեց.
«Կարեւոր է վստահության մեխանիզմների ներդրում, ինչպես նաեւ հասցեական հայտարարություններ եւ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի ու ահաբեկչության ԼՂ ժողովրդի դեմ»:
Նաագահը նաեւ նշել է, որ քանի դեռ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, որեւէ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։
Քննարկվել են նաեւ ներքաղաքական, արտաքին քաղաքական եւ ներկուսակցական հարցեր: