211652_close_icon
views-count1630 դիտում article-date 15:18 21-08-2021

Միրզոյանն ու Հարությունյանը շեշտել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել են ու անդրադարձել Արցախում ստեղծված իրավիճակին, առկա հումանիտար ու սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Նախագահի աշխատակազմի հայտնում են, որ Արայիկ Հարությունյանն ու Արարատ Միրզոյանը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ ընդգծվել է իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ապրելու և ինքնորոշման իրավունքի ճանաչման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի սահմանին և Արցախի հետ շփման գծում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրանակացվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Նմանատիպ նյութեր