2455 դիտում
14:25 27-04-2023
Զելենսկու և Սի Ծինփինի խոսակցությունը հակամարտության կարգավորման կարեւոր քայլ է. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը կարևոր քայլ է ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Այսպիսի կարծիք է հայտնել Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը, նրա խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ցին Գանը նշել է, որ երկու ղեկավարների բանակցությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ Պեկինը հավատարիմ է խաղաղությանն ու օժանդակում է Կիեւի եւ Մոսկվայի միջեւ բանակցությունների վերսկսմանը։
«Որքան էլ որ բարդ է ճգնաժամը, այն պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով, որքան էլ որ բարդ է հակամարտությունը, այն պետք է լուծվի քաղաքական ճանապարհով»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը։
Դիվանագետն ավելացրել է, որ Չինաստանը կշարունակի շփումներն Ուկրաինայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ ուկրաինական ճգնաժամից ելք գտնելու համար։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղեկացրել էր, որ իր հեռախոսազրույցը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ տեւել է մեկ ժամ։
Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովն ասել է, որ Պեկինի հետ երկխոսության վերականգնումը ներկա պահին շատ կարեւոր է Կիեւի համար։

Նմանատիպ նյութեր
1388 դիտում
16:53 30-12-2022
Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարները տեսակոնֆերանս են ունեցել. Պուտինն ակնկալում է Ծինփինի այցը Մոսկվա
13933 դիտում
22:46 28-04-2016
Ինչ կարեւոր 3 քայլի մասին է խոսել նախագահ Սերժ Սարգսյանը` հակամարտության կարգավորման գործընթացի վերսկսման համար
1360 դիտում
12:51 16-11-2023
Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո Բայդենը նորից նրան բռնակալ է անվանել
Այս բաժնից
655 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
931 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը