Ռոնալդուն կարող է բաց թողնել «Բավարիա»-ի դեմ առաջին հանդիպումը
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր ապաքինման պրոցեսի մասին: Հիշեցնենք, որ պորտուգալացի ռմբարկուն ծնկի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Բորուսիա»-ի հետ կայացած խաղի ժամանակ:
« Ես ինձ օրեցօր ավելի լավ եմ զգում և անհամբերությամբ սպասում եմ շարք վերդառնալուն: Ներկայումս ծնկի հատվածում ոչ մի ցավ չեմ զգում: Հնարավոր է, ես կկարողանամ մասնակցել «Բավարիա»-ի հետ առաջին խաղին, սակայն ավելի իրատեսական է, որ ես շարք կվերդառնամ մյունխենցիների հետ պատասխան խաղին»,-ասել է Ռոնալդուն: