Ռոնալդուն կարող է բաց թողնել «Ատլետիկ»-ի հետ հանդիպումը
Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հետ կայանալիք հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, պորտուգալացին աքիլեսյան ջլերի թեթևակի վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի շրջանակում «Լուդոգորեց»-ի հետ տեղի ունեցած խաղի ընթացքում: