Իրանը ԱՄՆ-ի կողմից Սիրիա հավելյալ զորք ուղարկելն ագրեսիա է որակել
Իրանի պաշտպանության նախարար Հոսեին դեհղանը հայտարարել է, որ Սիրիայում ամերիկացի 250 զինվորականների տեղակայումը ագրեսիա է և միջազգային իրավունքի խախտում, հաղորդում է Rosbalt.ru-ն:
Վերջինի խոսքով՝ Թեհրանը ներկա պահին խորհրդակցում է Դամասկոսի հետ և օգնում զինվորականների պատրաստվածության հարցում, ինչպես նաև պատրաստ է ցանկացած պահի աջակցություն ցուցաբերել սիրիական իշխանություններին:
Դեհղանը հավելել է, որ ահաբեկչության դեմ պայքարը չի կարելի դադարեցնել նույնիսկ հրադադարի ժամանակ, որպեսզի հնարավորություն չտրվի ահաբեկիչներին վերակազմակվորվել և ֆինանսական օգնություն ստանալ: