Հարգելիներս, այս պահին Արցախում հանգիստ է, կրակոցներ չկան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ այս պահին Արցախում հանգիստ է, կրակոցներ չկան։
«Հարգելիներս, այս պահին Արցախում հանգիստ է, կրակոցներ չկան։ Առանձնահատուկ լրատվական ակտիվություն մի պահանջեք, ամեն ինչ ներկայացվում է ժամանակին»։
Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: