Որքան էլ զարմանալի թվա, սակայն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի անդրավարտիքը արդեն երկրորդ անգամ է պատռվում Չեմպիոնների Լիգայի մրցաշարի հանդիպումերի ընթացքում:
Առաջին անգամ Զիդանի տաբատը պատռվեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում` «Վոլֆսբուրգի» հետ պատասխան հանդիպման (3:0) ժամանակ:
Երեկ էլ լեգենդար ֆրանսիացու անդրավարտիքը «չդիմացավ» խաղի լարվածությանը «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսաեզրափակիչ առաջին [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/27/83589/]հանդիպմանը[/url] (0:0):
Հավանաբար, այս արտառոց դեպքերի համար Զիդանը «լուրջ» խոսակցություն կունենա իր տաբատները կարող դերձակի հետ: