211652_close_icon
views-count1522 դիտում article-date 13:47 27-04-2016

Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին

Ոստիկանության Էրեբունու բաժնի վետերանների խորհրդի անդամների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Վարդաշենի փայտի շուկայի պատի տակ զենք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է թմբուկավոր ձայնաազդանշանային ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 47 և 7.62 մմ տրամաչափի 5 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ՈՒԶՌԳ» տիպի նռնակի պայթուցիչ և հակագազ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր