Եթե ԸՕ-ն չընդունվի, հունիսի 1-ին սահմանադրական ճգնաժամ կառաջանա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է այս շաբաթ ավարտել Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցումը, իսկ մայիսի 16-ին սկսվող քառօրյայի ժամանակ ավարտել 2-րդ և 3-րդ ընթերցումները:
Քննարկումները հասցնելու համար մտադրություն կա 2-րդ և 3-րդ ընթերցումները կազմակերպել հատուկ ռեժիմով՝ 24 ժամվա ընթացքում: Չհասցնելու դեպքում հնարավոր է հրավիրեն նաև արտահերթ նիստ, բայց քանի որ սպասվում են նաև բյուջետային երկարատև քննարկումներ, ցանկություն կա ԸՕ-ն ընդունել հաջորդ քառօրյայում: Եթե մինչև հունիսի 1-ը չհասցնեն ընդունել, սահմանադրական ճգնաժամ է առաջանալու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]