1909 թվականի այս օրը գահընկեց արվեց Աբդուլ Համիդ Բ-ն
224 թ. – Որմզդական դաշտում տեղի ունեցած վճռական ճակատամարտում Սասանյան Պարսկաստանի արքա Արտաշիր Պապականը պարտության մատնեց պարթևական զորքին, կործանելով Պարթև Արշակունիների թագավորությունը:
1521 թ. – Ֆիլիպիններում տեղացի բնիկները սպանեցին Ֆերնան Մագելանին (ծն. 1480 թ.):
1749 թ. – մահացել է Մխիթար Սեբաստացին, հայ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր (ծն. 1676 թ.):
1791 թ. – ծնվել է Սեմյուել Մորզեն, ամերիկացի նկարիչ, հեռագրական ապարատի ստեղծողը (մահ. 1872 թ.):
1908 թ. – Լոնդոնում մեկնարկեցին չորրոդ Ամառային օլիմպիական խաղերը:
1909 թ. – գահընկեց արվեց Աբդուլ Համիդ Բ-ն, Օսմանյան կայսրության սուլթան, ով 1894-96թթ. կազմակերպել էր Հայկական կոտորածներ, որոնց համար Արևմտյան մամուլում ստացել է «կարմիր սուլթան» մականունը:
1927 թ. – մահացել է Համո Բեկնազարյանը, հայ նշանավոր կինոռեժիսոր (ծն. 1892 թ.):
1960 թ. – Տոգոլենդ պետության մի մասը անկախացավ Ֆրանսիայից դառնալով Տոգո: